Սերգեյ Լավրովը Ղարաբաղի մասին. Ավելորդ հրապարակայնությունը հազիվ թե օգնում է գործին 6 դեկտեմբերի 2006 - 13:25 AMT PanARMENIAN.Net - «Քաղցրացնելու համար ԵԱՀԿ ԱԳՆԽ անարդյունք նիստի հաբը, բելգիացիներն, ինչպես եւ ԵԱՀԿ ներկայիս համանախագահները փորձում էին հայտարարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրանցված առաջընթացի մասին»,-գրում է «Վրեմյա նովոստեյ»-ը: «Վստահությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ էապես աճել է, ուստի եւ շատ հնարավոր է, որ հաջորդ տարի դուք կարող եք դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ականատեսները»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը: Նիստում, ինչպես հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը, համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը, «որն ընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»: Սակայն, հավանաբար, այդ հայտարարությունը Մոսկվան առանձնակի խանդավառությամբ չի ընդունել: Սերգեյ Լավրովը հավանություն է տվել նրան որպես մի «քաղաքական ազդանշանի` ուղղված բանակցային գործընթացի աջակցմանը», սակայն ընդգծել է. «Ավելորդ հրապարակայնությունն, այս կամ այն ժամկետում պայմանավորվածության հասնելու խոստումները հազիվ թե օգնում են գործին», գրում է թերթը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |