Բելգիական կուսակցությունը հաստատել է. Ցեղասպանությունը ժխտելու համար թուրք պատգամավորը կհեռացվի15 դեկտեմբերի 2015 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն (Centre démocrate humaniste; CDH) կուսակցության քաղաքական բյուրոն վերջնական որոշում է կայացրել իր շարքերից հեռացնել թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Օզդեմիրին, որը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է կուսակցության պաշտոնական կայքը: Մահինուր Օզդեմիրին Ցեղասպանության ժխտման համար հեռացնելու որոշում էր ընդունվել դեռևս մայիսի 29-ին կուսակցության Էթիկայի հանձնաժողովի կողմից, սակայն ծագումով թուրք պատգամավորը բողոքարկել էր այդ որոշումը: Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն կուսակցության առաջնորդ Բենուա Լյութժենը ողջունել է կուսակցությունից Մահինուր Օզդեմիրին հեռացնելու որոշումը՝ նշելով. «Քաղաքական հանձնառությունը պահանջում է հստակություն և լիակատար հավատարմություն մեր որդեգրած արժեքներին», գրում է Armeniangenocide100.org-ը: Բելգիական «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը մայիսին հայտարարել է, որ կուսակցությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներ լինեն, անհապաղ կհեռացվեն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան |