Դիարբեքիրում վիրավորված ոստիկանների թիվը հասել է 17-ի. Կան զոհեր![]() 15 դեկտեմբերի 2015 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում, որտեղ պարետային ժամ է հայտարարված, արդեն մի քանի օր է՝ բախումները շարունակվում են։ Դեկտեմբերի 15-ին Դիարբեքիրում վիրավորվել է մեկ ոստիկան՝ պատմական Քուրշունլու մզկիթի մոտակայքում, Sondakika լրատվական կայքին հղումով գրում է Tert.am-ը։ Այդպիսով՝ վիրավորված ոստիկանների թիվը հասել է 17-ի։ Կան զոհեր։ Փողոց դուրս գալու արգելքը պահպանվում է նաև Շըրնաք և Սիլոփ նահանգներում։ Դիարբեքիրի շատ վայրեր լուրջ վնասներ են կրել։ Շրջանը, ականատեսների հավաստմամբ, մարտադաշտ է հիշեցնում։ Որոշ փողոցներում դեռ բարիկադներ են տեղադրված։ Շրջվել են էլեկտրասյուներ, ավերվել են ավտոբուսի կանգառները, աղբն ու քարերը չորս կողմում են թափված։ Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում դեռևս ինքնությունները չպարզված անձինք հոկտեմբերի 1-ին զինված հարձակում են գործել թուրքական բանակի երկու զինծառայողի (1 ենթասպա, 1 սերժանտ) վրա, որի հետևանքով վերջիններս սպանվել են: Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կոչվող վարչական շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների ժամանակ զոհերից և վիրավորներից բացի մեծապես վնաս է հասցվել նաև քաղաքի պատմական հուշարձաններին: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |