ԱՄՆ Պետդեպը ողջունել է կոնգրեսականների՝ ԼՂ-ում լարվածության թուլացմանն ուղղված առաջարկները![]() 16 դեկտեմբերի 2015 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով, Ռոյսի և Էնգելի նախաձեռնությամբ ներկայացված առաջարկները Պետդեպի կողմից ընդունվում են այնպիսի տարում, որի ընթացքում շփման գծում ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 40 հայ զինծառայող, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի պետդեպի պատասխանը եղել է հետևյալը. «Միացյալ Նահանգները կողմ է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներին: Հրադադարի ռեժիմը խախտողներին պարզելը շատ դժվար է, քանի որ կրակի արձակման ելակետը ֆիքսող համակարգերը բացակայում են շփման գծում: Ուստի՝ համանախագաների համար դժվար է որևէ կողմի մեղադրանք ներկայացնել ուժի կիրառման համար»։ Ավելի վաղ Էդ Ռոյսը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` նրան հրավիրելով հատուկ ճեպազրույցի, որի շրջանակում պետք է քննարկվեն շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված առաջարկները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |