2007 թվականին Հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 21 մլն եվրո 6 դեկտեմբերի 2006 - 14:57 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 21 մլն եվրո, նախորդ տարի հատկացված 17 մլն եվրոի դիմաց: Ինչպես նախօրեին հայտարարել էր Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, ընդհանուր առմամբ ENPI (Բարիդրացիության եւ գործընկերության քաղաքականության եվրոպական մեխանիզմ) 2007-2013 թթ. բյուջեով նախատեսված է 12 մլրդ եվրո 2007-2013 թթ. ծրագրերի իրականացման համար, ինչը 32 տոկոսով ավել է գործող բյուջեից: Ինչպես նշել է փոխնախարարը, ENPI-ի բյուջեն Արեւելյան Եվրոպայի բնակչության մեկ շնչի առումով կազմում է 3,64 եվրո, Միջերկրական երկրների համար` 3,34 եվրո: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրին` նա նշել է, որ Հայաստանի համար առաջնային բարեփոխումներն են պետական կառույցների ամրապնդումը, աջակցությունը տնտեսական եւ սոցիալական զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ հակամարտությունների լուծումը: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչու Հայաստանի 2007 թվականի բյուջեով նախատեսված չեն միջոցներ եվրաինտեգրման համար, նա նշել է, որ Գործողությունների ծրագիրն ընդունվել է նոյեմբերի 13-ին եւ գործնականում վերոնշյալ տարրերը բյուջեյում ընդգրկելու համար ուղղակի չի բավականացրել ժամանակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |