Հանրաքվեին այլ անձի փոխարեն քվեարկելու համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել![]() 16 դեկտեմբերի 2015 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ.Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: Նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց Ձոր մարզի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015-ի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին, որից հետո նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և քվեարկել եղբոր փոխարեն։ Նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանի կողմից, ինչի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանության Վայքի բաժնում: Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Դեկտեմբերի 8-ին Վ.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դեկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել ցուցմունքներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Հարդացեք նաև՝ Քննչական կոմիտեում ընտրախախտումների 10 գործ է քննվում, 2-ն ուղարկվել է ՀՔԾ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |