Հիլարի Քլինթոնն իր մոտեցումներն է ներկայացրել ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ16 դեկտեմբերի 2015 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ներկայացրել է երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի իր ծրագիրը: Քաղաքական գործիչը հրապարակել է այն դեկտեմբերի 15-ին` ելույթ ունենալով Մինեսոտայի նահանգի համալսարանում, հայտնում է Reuters-ը: Ըստ Քլինթոնի, իշխանությունները պետք է պատրաստ լինեն նոր ահաբեկչությունների և սերտորեն համագործակցեն ՏՏ ոլորտի հետ` հասցնելու համար նույնականացնել պոտենցիալ ծայրահեղականներին սոցցանցերում, հեռացնել նրանց աքաունթները և ահաբեկչական բովանդակության ցանկացած տեղեկատվություն: Բացի այդ Քլինթոնն անհրաժեշտ է համարում ավելի ինտենսիվ դարձնել ավիահարվածները Սիրիայի տարածքում և այն մարդկանց համար մուտքի արտոնագրերի վերահսկողությունը, որոնք ժամանում են ԻՊ ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններից: Քաղաքական գործիչը նաև կոչ է արել խստացնել զենքի մասին օրենքն ու առաջարկել է արգելել գրոհային զենքի վաճառքը, հայտնում է Lenta.ru-ն: Դեկտեմբերի 12-ին Քլինթոնը հայտարարել է, որ նախագահության բոլոր թեկնածուներից միայն ինքը ԻՊ դեմ պայքարի կոնկրետ ծրագիր ունի` չբացահայտելով մանրամասները: Նա նշել է, որ ընտրվելու դեպքում թույլ չի տա ԱՄՆ մասնակցությունը ցամաքային գործողության, քանի որ «դա խելամիտ չէ և ահաբեկիչները միայն դրան են սպասում»: Նոյեմբերի 19-ին Քլինթոնը հայտնեց, որ հարկավոր է սաստկացնել օդային գործողությունը ԻՊ դեմ: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016-ի նոյեմբերի 8-ին Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |