ԵԽ գլխավոր քարտուղարը հետաքննություն է նախաձեռնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում![]() 16 դեկտեմբերի 2015 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախաձեռնել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի կատարման պաշտոնական հետաքննություն, հայտնում է haqqin.az-ը «Ազատություն» ռադիոկայանի վրա հղումով: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռները բացահայտել են Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման և քննադատական ելույթների ճնշման համար իրավաբանական իրավունքի չհիմնավորված կիրառման դեպքեր»,-ասել է Յագլանդը: «Քանի որ այդ բացասական վիճակի շտկման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել, ես որոշում եմ կայացրել իմ ներկայացուցիչներին գործուղել Ադրբեջան: Նրանք կառավարությունից հաշվետվություն են պահանջելու Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի կատարման մասին: Ես հատկապես մտահոգված եմ այն հանգամանքով, որ պաշտոնյաների լիազորությունները գերազանցելու արդյունքում երկրում սահմանափակվում են ազատությունները: ՄԻԵԴ-ը բացահայտել է նման փաստեր Իլգար Մամեդովի գործում: Դա սահմանադրության դրույթների լուրջ խախտում է»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ դեռ նախորդ տարվա մայիսին Եվրադատարանը հաստատել էր, որ Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի դեմ հարուցված քրեական գործն իրավաբանորեն հիմնավորված չէ, նպատակ ունի զրկել նրան ազատությունից և այդպիսով կասեցնել նրա քննադատությունը կառավարության հասցեին: Ըստ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածի, ԵԽ գլխավոր քարտուղարն իրավունք ունի հետաքննություն նախաձեռնել` պարզելու համար, թե որքանով է ԵԽ անդամ երկրի օրենսդրությունն ապահովում Կոնվենցիայի դրույթների կատարումը: Սակայն ԵԽ գլխավոր քարտուղարը շատ հազվադեպ է օգտվում այդ իրավունքից և միայն բացառիկ դեպքերում: Յագլանդն այդպիսի հետաքննություն առաջին անգամ է նախաձեռնում: Ավելի վաղ Յագլանդը հեռացավ մարդու իրավունքների աշխատանքային խմբից, որին անդամակցում էին նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |