Նախարար. ՀՀ-ում խոզի գրիպի բռնկման վտանգ չկա![]() 16 դեկտեմբերի 2015 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերից մինչ այսօր գրանցվել է խոզի գրիպի 3 դեպք. վարակվել են երկու երեխա և մեկ հղի: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ բռնկման վտանգ չկա, և երեք դեպքերն էլ ընթանում են թեթև տարբերակով: «Այս պահին բռնկման վտանգ չկա, չունենք նման տվյալներ. առաջնահերթ գրանցվում է բռնկում, հետո նոր՝ համաճարակ: Այս պահին բռնկման միտում չունենք»,-ասել է առողջապահության նախարարը, մեջբերում է Tert.am-ը: Նա նշել է նաև, որ Հայաստանում պատվաստումներ արվում են. «Ամեն տարի ծրագիրը հագենում է նոր պատվաստանյութերով, որը տարեցտարի նվազեցնում է հիվանդացությունը»: Դեկտեմբերի 15-ին առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է«խոզի» գրիպի 3 դեպք, «Բարեբախտաբար, երկու երեխաներն ու հղի կինը, որոնք հիվանդացել էին «խոզի» գրիպով, արդեն առողջացել են», - ասել է նա: Նախարարության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով` «խոզի» գրիպն այլևս մահացու հիվանդություն չէ, չկա նաև համավարակության վտանգ»։ «Մարդու օրգանիզմն արդեն սկսել է հակամարմիններ արտադրել», հավելել է նա։ Նա նաև նշել է, որ գրիպի ցանկացած տարատեսակ պոտենցիալ վտանգավոր է։ Մինչդեռ վերջին օրերին հայտնի դարձավ, որ վերջին ամսվա ընթացքում Իրանում «խոզի» գրիպի համաճարակի պատճառով 42 մարդ է մահացել: Մահացության հիմնական դեպքերը գրանցվել են հարավ-արևելյան Կերման գավառում, ասել է Իրանի առողջապահության նախարար Հասան Ղազիզադե Հաշեմին, հայտնել է tsn.ua-ն: Անցյալ տարի այդ համաճարակից Իրանում 90 մարդ է մահացել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |