«ԱրմենՏելի» ձեռք բերումը դարձավ «ՎիմպելԿոմի» վերջին շրջանի խոշորագույն գործարքը 6 դեկտեմբերի 2006 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Տվյալ պահի դրությամբ դեռեւս որոշում չի կայացված Հայաստանի կառավարությանը պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10 տոկոսի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՎիմպելԿոմ» ընկերության կորպորատիվ զարգացման գծով փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնը: Նրա խոսքերով, անկասկած, «ՎիմպելԿոմին» ձեռնատու է ունենալ «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը, սակայն ներկայումս այդ հարցը քննարկման փուլում է: Նա նշել է, որ «ԱրմենՏելը» դարձավ «ՎիմպելԿոմի» վերջին շրջանի խոշորագույն գործարքը, ինչպես շահույթի տեսակետից, այնպես էլ բաժանորդների թվի ընդհանուր քանակի տեսակետից, գումարած տվյալ դեպքում ավելացած ֆիքսված կապի տարրը: Վլադիմիր Ռյաբոկոնը հայտարարել է նաեւ, որ Հայաստանում կապի ապամենաշնորհացման հարցում «ՎիմպելԿոմը» իր համար իրական սպառնալիք չի տեսնում: Ընդ որում նա հավելել է, որ այդ հարցի վերաբերյալ կա սկզբունքային պայմանավորվածություն: Ըստ նրա, ներկայումս ՀՀ կառավարության հետ համատեղ խորհրդակցություններ են ընթանում Հայաստանում կապի ապամենաշնորհացման նախապատրաստման եւ ժամկետների որոշման շուրջ: «Մենք ոչ մի վատ բան չենք տեսնում մրցակցության մեջ, քանի որ այդ գործոնն է, որ թույլ չի տալիս մեզ թուլացնել մեր ջանքերը եւ զարգացնել առաջարկվող ծառայությունները, բարելավել կապի որակը, ի վերջո մրցակցությունից շահում է սպառողը, ինչին էլ մենք ցանկանում ենք հասնել մեր գործունեության մեջ»,-նշել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |