ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են Ադրբեջանի պաշտոնյաների և գործարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը17 դեկտեմբերի 2015 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որի նախագահն է Քրիս Սմիթը, դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մուտքի արտոնագիր հանձնելու արգելք սահմանող օրինագիծը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը սիստեմատիկ հետապնդումների քաղաքականություն է վարում անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության դեմ: Հաշվի առնելով այս ամենը, վերոնշյալ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է haqqin.az-ը: Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմնել: Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Մենք խոստովանում ենք, որ մեր երկրների միջև ամուր կապեր կան ազգային անվտանգության և տնտեսությունների ոլորտում, սակայն ԱՄՆ-ն այլևս չի կարող կույր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների սարսափելի փաստերի հանդեպ»,-ասել է կառավարության Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Սմիթը: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |