Շարմազանով. Լուկաշևիչի հայտարարությունը մեսիջ է Ադրբեջանին՝ Թուրքիան ԼՂ կարգավորման հարցում տեղ չունի![]() 17 դեկտեմբերի 2015 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության հակամարտող կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի մոտեցումն անընդունելի է և չի կարող շարունակական լինել, անուղղակի մեսիջ է Ադրբեջանին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանը մշտապես ցանկանում է հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխել, կարևորում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությունը՝ նախ նկատի ունենալով Թուրքիայի ներգրավվածությունը: Եվ այս առումով սա շատ կարևոր հայտարարություն է, որը բխում է կարգավորման և խաղաղ բանակցությունների սկզբունքներից»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը, գրում է Artsakhpress-ը: Շարմազանովի խոսքով՝ այդ հայտարարությամբ համանախագահող երկրներից մեկի ներկայացուցիչը հստակ ցույց է տալիս Թուրքիային, որ ինքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տեղ չունի և դա իր գործը չէ: «Նաև հստակ նշվել է, որ այս հարցում միակողմանի դիրքորոշումն անընդունելի է ու դատապարտելի», - հավելել է ԱԺ փոխնախագահը: Դեկտեմբերի 15-ին ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ` ԼՂՀ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար։ «Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են և որևէ շարունակություն ունենալ չեն կարող»,-հայտարարել է Լուկաշևիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում ասվում է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։ Եթե Թուրքիան իրոք ցանկանում է նպաստել խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա բանակցային գործընթացից։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |