Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ Շվեյցարիայում![]() 17 դեկտեմբերի 2015 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել է Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։ Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար 2014-ի ընթացքում երրորդն էր: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |