Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունն Իրաքում անհրաժեշտություն է![]() 17 դեկտեմբերի 2015 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում չի սպառնում այդ երկրի ինքնիշխանությանը և ուղղված է ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի օդանավակայանում` Բրյուսել մեկնելուց առաջ: Դավութօղլուն մանրամասներ է հայտնել իրաքյան Բաշիկայի ռազմական թուրքաան ճամբարի վրա ԻՊ գրոհի մասին և ասել է, որ այդ միջադեպն ապացուցում է Թուրքիայի ռազմական ներկայության անհրաժեշտությունն Իրաքում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հաստատել էր իրաքյան Մոսուլի արվարձանում գտնվող Բաշիկի ճամբարի հրաձգային գնդակոծման փաստն ԻՊ գրոհայինների կողմից: «Ցավոք, իրաքցի մեկ սպա է զոհվել, 4 թուրք զինվորական վիրավորվել է: Նրանք տեղափոխվել են Թուրքիա, բուժօգնություն են ստանում: Մեր զինվորականներն արժանի պատասխան են տվել, ԻՊ դիրքերը ոչնչացվել են: Դա շատ կարևոր է մեր կործանիչ ուժի ցուցադրության համար: Մեր ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է, քանի դեռ Իրաքի կառավարությունը չի ստեղծել կառավարման օրինական մարմիններ»,-ասել է Դավութօղլուն: «Իրաքից սպառնալիք կա Թուրքիային և մենք կանխում ենք հնարավոր ռիսկերը: Ռազմական ներկայությունն այդ քաղաքականության մաս է կազմում: Մեր զինված ուժերն իրավունք ունեն իրական իրավիճակին համապատասխանող գործողություններ իրականացնել»,-հավելել է թուրք վարչապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ թուրքական զորքերը հեռանում են իրաքյան Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիկի արվարձանի ճամբարից, հայտնում է Reuters-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Ըստ գործակալության զրուցակցի, թուրքական զորքերը սկսել են շարժվել դեպի հյուսիս, ինչը կապված է Անկարայի և Բաղդադի միջև պայմանավորվածության հետ: Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: Դեկտեմբերի 12-ին Իրաքը դիմեց ՄԱԿ ԱԽ` պահանջելով անհապաղ դուրս բերել թուրքական զորքերն իր տարածքից` համարելով զորքի ներկայությունն իր տարածքում միջազգային նորմերի խախտում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքի հյուսիս թուրքական զորքերի ներխուժման կապակցությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու Իրաքի որոշումն անվանել է «անազնիվ քայլ»: Թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները կքննարկեն Իրաքի իշխանությունների հետ Իրաքում թուրքական զորակազմի վերակազմավորման հարցը: Ըստ ԱԳ նախարար Չավուշօղլուի, թուրքական զորքերի տեղակայմանն Իրաքի այդ արձագանքը պայմանավորված է նաև «այլ երկրների դերակատարությամբ»` չնշելով որևէ երկիր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |