130 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքների վերականգնմանը![]() 17 դեկտեմբերի 2015 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմեբրի 17-ի նիստում Տավուշի մարզպետարանին հատկացրել է 130 մլն դրամ՝ մարզի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքային խնդիրների իրականացման նպատակով: «Սա հանրապետության նախագահի հանձնարարականով է իրականացվում: Կիրականացվեն սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Պարզապես համայնքները չունեն ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցների 10 տոկոսը, դրա համար հատկացնում ենք 130 մլն դրամ», - ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել մաշտաբային՝ գազիֆիկացման, ոռոգման համակարգերի, խմելու ջրի խողովակների վերակառուցման ծրագրեր: Այդ գումարով կառավարությունը կհամաֆինանսավորի աշխատանքների կատարումը: ՀՀ կառավարությունը 2015-ի հուլիսի 23-ի նիստում որոշել է Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով մարզպետարանին պետբյուդջեից հատկացնել 973 մլն 208 հազար դրամ: Ըստ կառավարության հիմնավորման՝ Տավուշի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, ինչը բարդացնում է տեղափոխությունը թե´ համայնքից համայնք, թե´ համայնքների ներսում, թե´ դեպի տուրիստական գոտիներ: Միաժամանակ, պետբյուջեում առաջացել են խնայողություններ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ծրագրով: Որոշման նախագծով առաջարկվում է խնայված միջոցների մի մասն ուղղել Տավուշի դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհների հիմնանորոգմանը: 2015-ի հոկտեմբերի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:Նախատեսվել է Տավուշի մարզպետարանին ՀՀ 2015-ի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015-ին հատկացնել 66 մլն 30 հազ. դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |