Հակառակորդն Արցախում դիվերսիոն ներթափանցման 3 փորձ է ձեռնարկել![]() 17 դեկտեմբերի 2015 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի 3 ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են կորուստի մասին Ադրբեջանի զինված ուժերում: Դեկտեմբերի 16-ի երեկոյան շփման գծում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ռաշադ Ալիյար օղլու Ջաֆարզադեն, հայտնում է haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով: Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (144 արկ), 82 (117 արկ), 120 (3 արկ) միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» (2 արկ), ՀՀՆ-9 (5 արկ), ՀԱՆ-17 (55 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |