Մարմնամարզիկներ Դավթյանը և Թովմասյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ![]() 17 դեկտեմբերի 2015 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում: Արթուր Դավթյանը, ով դեկտեմբերի 16-ին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը: Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2013-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր: Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում լավագույն արդյունքն է ցույց տվել 2015-ի Ունիվերսիադայում՝ արժանանալով ոսկե մեդալի: Photo: © SrpotGymRus ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |