Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարեդարձը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին ուժգին երկրաշարժի հետեւանքով ավերվեցին մի քանի քաղաքներ եւ շուրջ 300 գյուղ: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, առանց տանիքի մնացին մեկ միլիոնից ավելին: Անսովոր ուժի ստորերկրյա ցնցումները 30 վայրկյանների ընթացքում ոչնչացրեցին Սպիտակը, որը երկրաշարժի կենտրոնում էր, ավերակների վերածեցին Լենինականը (Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր): Երկրաշարժի գոտին ընդգրկեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ստորերկրյա ցնցումները զգացվեցին Երեւանում եւ Թբիլիսիում: Ինչպես նշում են փորձագետները, էպիկենտրոնում այնքան էներգիա արտազատվեց, որ համարժեք էր Խիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին:



Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք կայցելեն Գյումրի եւ ծաղկեպսակներ կդնեն երկրաշարժի զոհերի հուշահամալիրին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---