Դեպի Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները կվերանորոգվեն 2016-ին![]() 17 դեկտեմբերի 2015 - 15:28 AMT PanARMENIAN.Net - 2016-ին դեպի Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները կվերանորոգվեն: Այդ մասին դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղեկացրել է Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հարցին: Բաբայանը նիստում հայտարարել է, որ Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները «գտնվում են խայտառակ վիճակում»: «Պարզ լճի և Գառնու ձեր նշած ճանապարհներն ընդգրկված են հաջորդ տարում իրականացվող մի շարք ծրագրերում` վերանորոգվելու համար: Գառնու ճանապարհը նշեմ, որ գտնվում է բարդ սողանքային գոտում, և մենք մասնագետների հետ միասին բարդ լուծում ենք գտել, որը թանկարժեք չի լինի և հաջորդ տարի կսկսվի այդ ճանապարհի վերանորոգումը», - ասել է փոխնախարարը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ Պարզ լճում էլ, որպես տուրիստական գոտի, նախատեսել ենք որոշակի ներդրումներ` ճանապարհի վերականգնման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |