ՌԴ նախագահ. «Թուրքական հոսքը» կիրագործվի միայն Բրյուսելի գրավոր երաշխիքների առկայության դեպքում17 դեկտեմբերի 2015 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կիրականացվի, եթե Թուրքիան ներկայացնի Բրյուսելի երաշխիքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն: «Մեզ հարկավոր է, որ Եվրահանձնաժողովը գրավոր երաշխիքներ տրամադրի, որ բոլոր երթուղիները, այդ թվում նաև Թուրքիայի տարածքով հնարավոր երթուղին, ոչ միայն իրագործելի է, այլ նաև գերակա և կստանա Եվրահանձնաժողովի աջակցությունը: Այ եթե թուրք գործընկերներն այդպիսի թուղթ ներկայացնեն «Գազպրոմին» Բրյուսելից, մենք առաջ կշարժվենք: Բայց հիմա, ցավոք, դեռ նման բան չկա»,-ասել է Պուտինը: «Թուրքական հոսք» գազատարը կոչված է ռուսական գազը հասցնել Եվրոպա, սակայն նախագիծը սառեցվել էր նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից առաջ: Նախագիծը հարցականի տակ հայտնվեց նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից և դրան հաջորդած ՌԴ պատժամիջոցների լույսի ներքո: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չէր բացառել, որ «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի նախագծերը ևս կարող են հայտնվել պատժամիջոցների ցանկում: Մինչդեռ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցությունների կասեցման մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |