Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին18 դեկտեմբերի 2015 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հաղորդում է դեկտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում կորուստ ունենալու մասին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանվել է զինծառայող Թալեհ Քերիմովը: Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտնում է Tert.am-ը: Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբեևրի 17-ին հայտնել էր ևս մեկ զոհված զինծառայողի մասին: Դեկտեմբերի 16-ի երեկոյան շփման գծում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ռաշադ Ալիյար օղլու Ջաֆարզադեն, հայտնել էր haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով: Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ծավալված մերձամարտերի ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի: Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել շփման գծի արևելյան հատվածի 3 ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում էր թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չէր ունեցել: Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, աշխատանքային այցով շվեյցարական Բեռնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |