Հանրաքվեի դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել18 դեկտեմբերի 2015 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևան քաղաքի Արաբկիրի վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում որպես դիտորդ գրանցված Ռոմիկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ի սահմաններում, նշված տեղամասում կատարվող իրադարձություններն իր կողմից տեսանկարահանելու ժամանակ ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և խլել իր տեսանկարահանող սարքը: Հետագայում իրեն վերադարձվել է տեսանկարահանող սարքը, սակայն առանց հիշողության քարտի: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, վերջիններս իրենց գործողություններով խոչընդոտել են իր կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը: Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Կարդացեք նաև՝ Ընտրատեղամասում դիտորդին խանգարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հանրաքվեին այլ անձի փոխարեն քվեարկելու համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերով 3 քրգործ է հարուցվել Քննչական կոմիտեում ընտրախախտումների 10 գործ է քննվում, 2-ն ուղարկվել է ՀՔԾ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |