Տոնական միջոցառումների մեկնարկը՝ դեկտեմբերի 21-ին. Տոնածառ, Ձմեռ պապ, համերգներ, ներկայացումներ18 դեկտեմբերի 2015 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների ծրագրի ու տոնական ձևավորման վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել լրագրողներին: Նա տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ: Երևանի քաղաքապետարանը Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորել ցանկացող երևանաբնակներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ից հրավիրում է տոնական համերգային ծրագրի: Այդ օրը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ը: Հունվարի 5-ին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի շուրջ կանցկացվի «Քեզ՝ փոքրիկ» մանկական զվարճալի ծրագիրը: Իսկ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգային ծրագրի շրջանակում կհնչեն հոգևոր ու ազգային երաժշտություն և երգեր: «Հատկապես վերջին տարիներին մեր համաքաղաքացիների շրջանում աճել է բացօթյա միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունն ու սերը: Սա, իհարկե, շատ հաճելի է, սակայն, միաժամանակ պարտավորեցնում է ամեն անգամ մտածել նոր ու առավել հետաքրքիր լուծումներ»,-նշել է Սուքիասյանը: Տոնական բոլոր օրերին` առավոտյան ժամը 12-ից մինչ 20:00-ն, Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի երեխաներին, որոնք կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ: Միջոցառումների ծրագրում առկա է նաև սոցիալական բաղադրիչ, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն: «Սոցիալական բաղադրիչի շնորհիվ մայրաքաղաքի շուրջ 23 հազար անապահով ընտանիքների վարչական շրջանների աշխատակազմերի միջոցով կտրամադրվի պարենային աջակցություն: Մոտ 40 հազար երեխայի համար նույնպես նվերներ են նախապատրաստված: Բացի այդ, ևս 4000 երեխա էլ հնարավորություն կունենան անվճար այցելել քաղաքապետարանի ենթակայության թատրոններ, դիտել ամանորյա ներկայացումներ»,- ընդգծել է Սուքիասյանը: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության մասով նշվել է, որ աշխատանքներն այս տարի ընդգրկել են վարչական շրջանների ավելի մեծ թվով հատվածներ: Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաև տոնական ձևավորումներում: Սուքիասյանը տեղեկացրել է նաև, որ բազմաթիվ բացօթյա և դահլիճային տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում: Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր Նոր տարի» ծրագրով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |