Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի 18-րդ տարեդարձը 7 դեկտեմբերի 2006 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի 18-րդ տարեդարձը: Վաղ առավոտից հանրապետության հասարակությունը, հիմնարկների, գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները այցելել են ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին: Զոհվածների հիշատակը հարգելու են եկել ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները պատարագ են մատուցել արհավիրքի անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |