Ամանորին ընդառաջ գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամեն օր

Ամանորին ընդառաջ գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամեն օր

PanARMENIAN.Net - Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-29-ը կգործեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում, դրանց մասնակցում են տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին գյուղնախարարությունն անվճար տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---