ՌԴ Պետդումա. Հանրաքվեն Հարավային Օսիայում համապատասխանել է միջազգային նորմերին 7 դեկտեմբերի 2006 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայի հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որում ասվում է, որ Հարավային Օսիային անկախություն տրամադրելու հարցերով հանրաքվեն եւ չճանաչված հանրապետության նախագահի ընտրութունները անցկացվել են Հարավային Օսիայի ընտրական օրենսդրությանը համաձայն եւ միջազգային ընդունված ժողովրդավարական սկզբունքներին եւ նորմերին համապատասխան:«Հանրապետության ԿԸՀ արդյունքների համաձայն, հանրաքվեին եւ նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 95 տոկոսը: Հարավային Օսիայի անկախության ուղղությամբ ընտրված կուրսի պահպանման համար քվեարկել է ընտրողների 99,88 տոկոսը, Էդուարդ Կոկոյտիի թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում պաշտպանել է քվեարկածների 96,1 տոկոսը»,- ասվում է փաստաթղթում: ՌԴ Պետդուման կարծում է, որ Հարավային Օսիայում անցած հանրաքվեի արդյունքները, «որ արտացոլում են դրա բնակչության իրական ցանկությունները, պետք է հաշվի առնվեն միջազգային հանրության կողմից մարդու իրավունքների, տվյալ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման եւ վրաց-հարավօսական հակամարտության արդար կարգավորման համար»: Ռուս խորհրդարանականները նաեւ հանդես են գալիս վրաց-հարավօսական հակամարտության բացառապես խաղաղ բանակցային կարգավորման օգտին` հաշվի առնելով բոլոր շահագրգռված կողմերի շահերը: Պետդուման գտնում է, որ Ռուսաստանն իր քաղաքականությունը պետք է կառուցի` հաշվի առնելով Հարավային Օսիայի ժողովրդի ցանկության ազատ արտահայտումը, արտահայտված հանրաքվեով, ինչպես նաեւ միջազգային-իրավական նորմերի եւ ռուսական օրենսդրությանը համապատասխան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |