Թուրքիա-Եմ բանակցությունները կարող են հետաձգվել ամենաքիչը մեկ տարով 7 դեկտեմբերի 2006 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկում է խստացնել ԵՄ դիրքորոշումը Թուրքիայի հետ բանակցություններում եւ առաջարկում է դադարեցնել անդամակացության վերաբերյալ բանակցությունները ամենաքիչը մեկ տարով: Նա հրաժարվել է Եվրահանձնաժողովին արած իր առաջարկից Թուրքիային ուլտիմատում ներկայացնելու վերաբերյալ, սակայն առաջվա պես խիստ է վերաբերվում այդ երկրին: Եվրամիությունը Թուրքիայից` կազմակերպություն մտնելու թեկնածուից, պահանջում է ճանաչել Կիպրոսի հունական պետությունը: Քանի որ Անկարան այդպես էլ չի կատարել այդ պահանջը, Եվրամիությունը փորձում է Թուրքիայի վրա ազդելու լծակներ գտնել, ում հետ բանակցային գործընթացը բացվել էր 2005 թվականի հոկտեմբերին:Անգելա Մերկելը նոր առաջարկով հանդես է եկել դեկտեմբերի 5-ին գերմանական քաղաք Մետլախում «Վեյմարի եռյակի» շրջանակներում հանդիպումից հետո: Բանակցություններին ավանդաբար մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի ղեկավարները: ԳԴՀ կանցլերի առաջարկի էությունը կայանում է նրանում, որպեսզի հետաձգվի Թուրքիայի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը եւ ընդունվի այն` թեկնածուի կողմից անդամակցության չափանիշերի կատարման վերաբերյալ Եվրահանձնախմբի նոր զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացնելու ժամանակային շրջանակները, նշանակում է նաեւ բանակցությունների շարունակության վերաբերյալ որոշումը Անգելա Մերկաելը նշել է Թուրքիայի 2007 թվականի ընտրություններով եւ Եվրախորհրդարանի 2009 թվականի գարնանային ընտրություններով: ԳԴՀ կանցլերի առաջարկը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, դեմ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերը եւ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Թուրքիայի խնդիրը Եվրամիության արտգործնածխարարների քննարկումների առարկա է դառնալու դեկտեմբերի 11-ի խորհրդակցությանը: Եթե որոշում չընդունվի այդ մակարդակով, դրա որոնմամբ կզբաղվեն ԵՄ պետությունների եւ դրանց կառավարությունների ղեկավարները ԵՄ հերթկան գագաթնաժողովին մի քանի օր անց, հայտնում է Deutsche Welle-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |