Օբաման չեղարկել է մոտ 40 տարի գործող նավթի արտահանման արգելքը![]() 19 դեկտեմբերի 2015 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախպգահ Բարաք Օբաման ստորագրել է 2016 թ, ֆինանսական բյուջեի նախագիծը: Փաստաթուղթը չեղարկում է 1975 թվականից գործող նավթի արտահանման արգելքը: Տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում նախագահը նախագիծը ստորագրելուց առաջ նշել է, որ «հիացած չէ» այդ հեռանկարով, հայտնում է Reuters-ը: «Սակայն սա բյուջե է, որը, իմ պնդմամբ, ներդրումներ է նախատեսում մեր բանակի և միջին դասի համար, առանց որևէ գաղափարական ուղղումի»,-ասել է Օբաման: Էմբարգոյի չեղարկման համար պայքարում էին հանրապետականներն ու ամերիկյան նավթային ընկերությունները, այն դեպքում, երբ Սպիտակ տան վարչակազմը դեմ էր` պնդելով, որ անհրաժեշտ են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Այդ վեճը դարձավ լիարժեք բյուջեի համաձայնեցման ձգձգման պատճառ, քանի որ այն պետք է ընդունվեր դեռ հոկտեմբերի 1-ին, երբ մեկնարկում է ֆինանսական տարին: ԱՄՆ Սենատն ընդունեց բյուջեն մեծ ուշացումով` դեկտեմբերի 18-ին, այն կազմում է $1,1 տրլն և գործելու է մինչև 2016-ի սեպտեմբեր, հայտնում է Ռոսբալտը: ԱՄՆ-ում արդյունահանվող հում նավթի արտահանման արգելքը սահմանվել է 1975-ին` էներգետիկ ճգնաժամի պայմաններում: Ճգնաժամն առաջացավ 1973-ին, երբ արաբական երկրները, այդ թվում նաև Եգիպտոսն ու Սիրիան հրաժարվեցին նավթ արտահանել այն երկրներ, որոնք սատարել էին Իսրայելին Դատաստանի օրվա պատերազմում: Արդյունքում մեկ տարում նավթի գինը աճեց 4 անգամ` $3 մինչև $12մեկ բարելի դիմաց: Դեմոկրատ Ջեֆ Մերկլին համաձայն չէ արգելքի չեղարկմանը: Նա անվանեց դա «մեծ սխալ»: «Սա մեծ հաջողություն է մեծ նավթային ընկերությունների համար, որոնց համար ստիպված կլինեն վճարել ամերիկացի բանվորներն ու մեր մոլորակը»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |