Օտարերկրյա ներդրումներն Ադրբեջանի նավթի արդյունաբերության մեջ նվազել են մոտ 21 %-ով![]() 19 դեկտեմբերի 2015 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռը կազմել է 11,8%` կրճատվելով 20,7% -ով (կազմելով $678 մլն) նախորդ տարվա 3 եռամսյակների համեմատ, հայտնում է Turan գործակալությունը: «Հիմնական արտասահմանյան ներդրումներն, ըստ երկրի վճարային բալանսի հաշվետվության, արվել են նավթի և գազի ոլորտներում: Դրանց համախառն ծավալը կազմել է $5,8 մլրդ, հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական բանկը: Նավթի գինը համաշխարհային շուկայում $37 էլ պակաս է: ВР-Azerbaijan-ի նավթի ինքնարժեքն ափամերձ տերմինալում կազմում է մոտ 6 դոլար 1 բարելի դիմաց: 1 բարել նավթի առաքումը Ջեյհան` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով կազմում է մոտ 7 դոլար 1 բարելի դիմաց: Ինչ վերաբերում է Ադրբեջանի Պետական նավթային SOCAR ընկերության արդյունահանած նավթի ինքնարժեքին, ապա 2015-ի հունվարի 1-ի դրությամբ 1 տոննա նավթի արդյունահանման համար պահանջվում էր մոտ 91,63 մանաթ` բարելնելով դա կազմում է $16: SOCAR-ը նավթն առաքում է հիմնականում նավթամշակման գործարաններ, և մոտ 1 մլն տոննան արտահանում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով, որտեղ 1 բարելի համար պահանջվող տրանսպորտային ծախսերը չեն գերազանցում $3,5: 2014-ին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմել է 41,9 մլն տոննա, գազինը` 29 մլրդ 615,3 մլն խմ: Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |