2015-ին ՀՀ-ից ՌԴ արտահանված մեքենաների քանակն ավելացել է մոտ 10 անգամ

2015-ին ՀՀ-ից ՌԴ արտահանված մեքենաների քանակն ավելացել է մոտ 10 անգամ

PanARMENIAN.Net - 2015-ին Հայաստան է ներմուծվել մոտ 30 հազար ավտոմեքենա: Այս մասին հայտնել է ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան ղեկավար Բաբկեն Ղազարյանը։

Նրա խոսքով` մոտ 5700 մեքենա ներմուծվել է ԵՏՄ երկրներից, ևս 24 հազարը` ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ճապոնիայից, Վրաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից։ Վրաստանն ու ԱՄԷ-ն այս տարի թուլացրել են իրենց դիրքերը։ «Հիմնականում բերում են միջին և միջինից բարձր դասի մեքենաներ։ Անցած տարիների համեմատ այս տարի 10 տարուց ավելի շահագործված մեքենաներ քիչ են ներմուծվել։ Հիմնական ներմուծվող ապրանքանիշներն են Toyota-ն, BMW-ն, Lexus-ը, Mercedes-ը»,- ասեսլ է Ղազարյանը, գրում է Sputnik Արմենիա պորտալը։

Ըստ նրա, Mercedes դասի S և G, Nissat Tiana և Fuga, Lexus շարքի LX ավտոմեքենաների համաշխարհային շուկայում գների անկման հետ կապված` 20%ով (մոտ 400 դոլարով) նվազել են մաքսատուրքերը։ Մաքսատան աշխատողի խոսքով` անցած տարվա համեմատ, ներմուծվող մեքենաների թիվը զգալիորեն նվազել է։

«Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքացիները վախեցել են, որ երբ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, մաքսային վճարումները կավելանան, թեև մենք նախազգուշացրել էինք, որ նման բան չի լինի»,- ասել է Ղազարյանը։

Նա նաև նշել է, որ գրեթե տասն անգամ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանված մեքենաների քանակը. 2015թ.-ին արտահանվել է 4500 մեքենա` անցած տարվա 400-500-ի դիմաց։

Ինչպես կարծում է պաշտոնյան, դա ցուցանիշ է, որ Հայաստանը «ավտոմեքենաների գերեզմանատան» չի վերածվում։ Նա նաև հայտնել էց, որ անցած տարի իրենք բացահայտել են 62 չմաքսազերծված մեքենա, այժմ աշխատանքներ են տանում ևս 150-ը հայտնաբերելու ուղղությամբ։ Ղազարյանը պատմել է, որ մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների թղթաբանությունն անցկացվում է հատուկ առանձնացված գոտում` ԱԱՀ վճարումով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---