$400 մլն-ի ներդրում բրիտանական հոլդինգից՝ ՀՀ ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում19 դեկտեմբերի 2015 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում մոտ $400 մլն արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների և ներկայում տարվող աշխատանքների ընթացքը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս ներդրումային ծրագրով և շահագրգռված է ընդլայնել գործակցության ուղղությունների շրջանակը: Աբրահամյանը կարևորել է մեր երկրի էներգետիկայի ոլորտում նման խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը և գոհունակություն հայտնել այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերի կապակցությամբ: Վարչապետը ողջունել է նաև «Գրեյնջ հոլդինգ»-ի՝ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է զարգացնել գործակցությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից |