Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 50% -ով21 դեկտեմբերի 2015 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կենտրոնական բանկը 2015-ի դեկտեմբերի 21-ից անցել է մանաթի լողացող փոխարժեքի: Ինչպես ասվում է կանոնակարգողի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Trend գործակալությունը, որոշումն ընդունվել է հաշվի առնելով երկարաժամկետ շոկերն արտերկրի տնտեսության մեջ` վճարային բալանսի հավասարակշռման, արժութային ռեզերվները կրիտիկական մակարդակում պահելու և միջազգային ասպարեզում ազգային տնտեսության մրցակցության ապահովման տեսակետից: ԿԲ որոշումից անմիջապես հետո ադրբեջանական արժույթն արժեզրկվեց 50 տոկոսով: Դեկտեմբերի 18-ին 1 դոլարի արժեքը 1,05 մանաթ էր, իսկ դեկտեմբերի 21-ին արդեն` 1,55 մանաթ: Ադրբեջանական արժույթը կտրուկ անկում է ապրում ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ` 2015-ի փետրվարին երկիրը հրաժարվեց արժույթի փոխարժեքը դոլարի հետ կապելուց, որից հետո մանաթն արժեզրկվեց 40 տոկոսով: 11 ամսում ադրբեջանական արժույթի փոխարժեքն անկում է ապրել գրեթե կրկնակի անգամ: 2014-ից ի վեր Ադրբեջանի ԿԲ արտարժութային պահուստները նվազել են 2,5 անգամ` մինչև 6,2 մլրդ: Գումարը հիմնականում ծախսվել է մանաթի փոխարժեքի պահպանման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |