Նավթի գինը նվազագույն ցուցանիշն է գրանցել վերջին 11 տարում![]() 21 դեկտեմբերի 2015 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում թարմացրել է 2004 թ. հուլիսին արձանագրված նվազագույն ցուցանիշը` նվազելով մինչև $36,2 մեկ բարելի դիմաց: Ինչպես գրում է ՌԲԿ-ն, ավելի ուշ Brent-ը մի փոքր աճ գրանցեց` Մոսկվայի ժամանակով 08:17-ին այն սակարկվում էր 1 բարելի դիմաց $36,22 մակարդակում: Օրվա ընթացքում Brent տեսակի նավթի այսպիսի ցածր գին վերջին անգամ գրանցվել էր 2004-ի հուլիսի 13-ին, երբ մեկ բարելի համար տալիս էին $36,88: «Նավթի գնի նոր անկումը կապում են 1975 թ. ի վեր գործող ամերիկյան նավթի արտահանման արգելքը չեղարկելու ԱՄՆ որոշման հետ: Էմբարգոյի չեղարկմանը ձգտում էին հանրապետականներն ու նավթային ընկերությունները, այն դեպքում, երբ Սպիտակ տան վարչակազմը դեմ էր` պնդելով, որ հարկավոր է զարգացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |