«Բորուսիա»-ն մտադիր է երկարացնել Մխիթարյանի պայմանագրի ժամկետը

«Բորուսիա»-ն մտադիր է երկարացնել Մխիթարյանի պայմանագրի ժամկետը

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:

Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ում համաձայնագիրը գերմանական ակումբի հետ սպառվում է 2017-ի ամռանը, իրեն հիանալի դրսևորեց մրցաշրջանի աշնանային հատվածում, մասնակցություն ունեալով թիմի խփած բազմաթիվ գոլերին, Sportal.de-ին հղումով գրում է Armsport-ը:

Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:

Կարդացեք նաև՝ Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---