Ջո Նոլենբերգ. Մինչ ԵՄ-ին անդամակցելը Թուրքիան պետք է սովորի հարգել Հայաստանը 8 դեկտեմբերի 2006 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է կատարի իր պարտավորությունները եւ հասնի տնտեսական, քաղաքական եւ տարածաշրջանային առաջընթցի Եվրամիությանն անդամակցելու համար: Այդ մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի համանախագահ, կոնգրեսական Ջո Նոլենբերգը: Նրա խոսքերով, բոլորին հայտնի է, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը լարվածություն է առաջացնում Հարավային Կովկասում եւ անարդարացիորեն վնասում է հարեւան Հայաստանի բարեկեցությանը: «ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Թուրքիային ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը եւ նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ: Թուրքիան ակնհայտորեն անտեսեց ԵՄ-ին անդամակցելու այդ երկու նախապայմանները: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի 13 տարի շարունակվող շրջափակումն ուղղակի անընդունելի է: Ես կոչ եմ անում ԵՄ-ին պնդել իր պահանջները Թուրքիայի հանդեպ, ապահովելու համար այդ անարդար տնտեսական գործողությունների բացառումը»,-հայտարարել է Ջո Նոլենբերգը: Նրա խոսքերով, Հայաստանը ԱՄՆ-ի եւ աշխարհի շատ այլ երկրների բարեկամն է: Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն դրական ներդրումն, որ ունի Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մինչ ԵՄ-ին անդամակցելը, Թուրքիան պետք է իր սխալները ճանաչի, նպաստի համագործակցությանը Հարավային Կովկասում եւ հարգի իր հարեւաններին, այդ թվում Հայաստանին, հավելել է կոնգրեսականը: «Ես կոչ եմ անում Եվրախորհրդարանին հաշվի առնել Թուրքիայի գործողությունները` նրան ԵՄ շարքերն ընդունելուց առաջ: Եվրամիության նպատակն է համագործակցության զարգացումը նույն շահերն ունեցող երկրների միջեւ: Թուրքիան ագրեսիվ ժողովրդի իր պատմությամբ հարմար չէ ԵՄ-ին անդամակցելու համար, քանի դեռ չի փոխել իր մոտեցումը»,-ամփոփել է Ջո Նոլենբերգը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |