2015-ին մոտ 17 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն չի մուտքագրվել պետբյուջե![]() 21 դեկտեմբերի 2015 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` 2015-ի 3 մլրդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է մոտ 75 մլն դրամ` նախորդ տարվա 27 մլն դրամի փոխարեն: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը տեղեկացրել է հայտնաբերված գումարների մոտ 10 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետբյուջե (մոտ 4 մլրդ դրամն արձանագրվել է ընթացիկ տարվա IV եռամսյակում): «2015-ի բարձր ցուցանիշներն արդյունք են հատկապես ստուգումների ընթացքում կիրառվող նորարարական մոտեցումների: Ֆինանսների նախարարի հանձնարարությամբ վարչությունն ակտիվ համագործակցել է այլ նախարարությունների, պետական գերատեսչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ»,- ընդգծել է Ավետիքյանը: Այսպես, հսկողական գործառույթների ընթացքում կատարվել է պետական գերատեսչությունների 328 և օտարերկրյա 24 հարցում: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իր գործառույթներն իրականացնելու շրջանակում դիտարկել է ֆինանսների նախարարության այլ ստուգող ստորաբաժանումների իրականացրած ավելի քան 1400 ստուգման ընթացք, որի արդյունքում վարչության մասնագետների մատնանշած ուղղություններով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Հսկողություն է իրականացվել անշարժ գույքի օտարման մասով առաջացող հարկերի հաշվարկների նկատմամբ: Վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով 5 դեպքով ներկայացված ճշտգրտված հաշվետվություններով բյուջե է վերականգնվել 146 մլն դրամ հարկ: Տարվա ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով բյուջեից վերադարձվել է 43,7 մլրդ դրամ` նախորդ տարվա 38,5 մլրդ դրամի դիմաց, կամ 5,2 մլրդ դրամով ավել: 2015թ. հունիսից գործող օրենքի համաձայն, հիպոթեքային վարկի տոկոսների մարման նպատակով շուրջ 300 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձվել` կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերած ֆիզիկական անձանց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |