Հոլանդիայում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում թուրքերը քվեարկել են Անկարայի ցուցումով

PanARMENIAN.Net - Թուրքական ծագում ունեցող հոլանդացիները նորյեմբերի 22-ին կայացած ընտրություններում քվեարկել են Անկարայի ցուցումով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հաագայից, Նիդերլանդների խորհրդարան առաջադրված էթնիկ թուրքերի օգտին քարոզը գնում էր էլեկտրոնային փոստի միջոցով: Նամակներում կոչ էր արվում քվեարկել D 66 կուսակցության թեկնածու Քայու Կոսերի օգտին: Ինչպես հաղորդում է NOVA TV-ին, նամակներն, հավանաբար, ստացվել են Թուրքիայի կրոնների գծով նախարարի խորհրդականից եւ կարող էին ուղարկվել ուղղակի Անկարայում գտնվող նախարարությունից:



Քարոզարշավը սկսվեց այն բանից հետո, երբ երկու կուսակցություններ` քրիստոնյա-դեմոկրատներն ու ազատականները, որոնք հետագայում հաղթեցին ընտրություններում, դուրս թողեցին ազգությամբ թուրքերին կուսակցության ցուցակներից Հայոց ցեղասպանության ուրացման համար: D 66 կուսակցությունը նման հարց չի դրել իր թեկնածուների առջեւ: Ներկայումս D 66 եւ VVD կուսակցությունները պահանջում են Թուրքիայից պարզաբանումներ տալ այդ հարցի վերաբերյալ, սակայն Անկարան հերքում է, որ խորհուրդ է տվել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---