Duty Free խանութներ՝ ՀՀ ցամաքային անցակետերում

Duty Free խանութներ՝ ՀՀ ցամաքային անցակետերում

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «ԱԱՀ մասին» օրենքում լրացումների փաթեթը, որը նախատեսում է հանրապետության տարածքում Duty Free խանութների աշխատանքի սկզբունքների փոփոխություն:

Որոշումը նախադրյալներ կստեղծի ցամաքային սահմանային անցակետերում Duty Free խանությաներ ստեղծելու համար:

Նման առաջարկով էր հանդես եկել Duty Free Alliance ընկերությունը, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: «Ընկերությունը 1 մլն եվրո ներդրում կկատարի հայ-վրացական սահմանին նման կետի կառուցման համար», - նշեց Մելքոնյանը, գրում է ARKA գործակալությունը:

Հայաստանի տարածքում գործում են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները։ Հայաստանի ցամաքային մաքսակետերը գործում են միայն Վրաստանի և Իրանի ուղղությամբ։ Դեռ 2011-ի հունիսին ՀՀ կառավարությունը արտամրցութային կարգով «Duty Free Alliance» ընկերությանը 800 քմ տարածք տրամադրեց Մեղրիի անցակետում 49 տարի ժամկետով: Ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է առևտրի օբյեկտ բացել առանց տուրքի ապրանքների համար և պահեստ: Ենթանդրվում է, որ դա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի և Իրանի միջև:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---