«Առանց մեկնաբանությունների»,-ասաց Օրհան Փամուկը` պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին

PanARMENIAN.Net - Թուրք գրող Օրհան Փամուկը, որն արժանացավ 2006 թվականի Նոբելյան մրցանակին գրականության ոլորտում, ելույթ ունենալով մամուլի առջեւ Ստոկհոլմում, խուսափեց մեկնաբանություններից հայկական հարցի վերաբերյալ: Գրողը մեծ մամլո ասուլիս էր հրավիրել Norstedts հրատարակչությունում, որը հրատարակել է Փամուկի վեպերը շվեդերեն թարգմանությամբ: Պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր վիճահարույց հայտարարության մասին հարցին` Փամուկը, խուսափելով բանավեճից, ուղղակի ասաց. «Առանց մեկնաբանությունների», գրում է «Զաման» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---