ԵՏՄ բյուջեն կրճատվել է 12%-ով. ԵՏՀ աշխատակիցների աշխտավարձը 2016-ին չի բարձրանա![]() 22 դեկտեմբերի 2015 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է կազմակերպության բյուջեն, որը կրճատվել է 12%-ով: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն: «Հաջորդ տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձը չի ինդեքսավորվի»,-հայտարարել է նա: Բացի այդ, ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության կապակցությամբ ճշգրտումներ են արվել ԵՏՄ տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային փոխադրումների փուլային վերակազմակերպման ծրագրում: «Ղրղզստանը միացել է այս ծրագրին, որը նախատեսված է իրագործել մինչև 2025 թ. և 4 փուլ է ենթադրում»,-ասել է Խրիստենկոն: Նա հայտնել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020 թ. շրջանում մարդահամարի անցկացման համաձայնեցման ռեժիմի վերաբերյալ: «Հիշեցնեմ, որ մարդահամարի նախորդ փուլը մեր մոտ 3 տարվա տարբերություն տվեց, ինչը տեղեկատվական անճշտությունների պատճառ դարձավ: Մենք պայմանավորվել ենք, որ առավելագույնը 1 տարի կհատկացվի մեր երկրներում մարդահամարի անցկացման նպատակով»,-ասել է Խրիստենկոն: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |