Թուրքիայի կառավարությունը Գլխավոր շտաբին տեղյակ չի պահել Կիպրոսի համար նավահանգստի բացման մասին 8 դեկտեմբերի 2006 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը` վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, հանդես եկավ կիպոսյան նախաձեռնությամբ` այդ մասին տեղյակ չպահելով բանակի հրամանատարությանը: Գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիտը այդ մասին հեռուստառեպորտաժից է տեղեկացել, հայտնել է թուրքական ''Hyurriet'' թերթը:Բույուկանիտի կարծիքով, կառավարության նախաձեռնությունը «շեղում է հանդիսանում թուրքական պետության պաշտոնական գծից»: Նա տարակուսանք է հայտնել, որ «այդ հարցը հանկարծակի քննարկման առարկա դարձավ», հաղորդում է Deutsche Welle-ն: Նշենք, որ ըստ երկրի Սահմանադրության, առանց Թուրքիայի Գլխավոր շտաբի տեղյակ լինելու համաձայնության կառավարությունը չի կարող որեւէ որոշում ընդունել ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |