Շուվալով. ԵՏՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ ԱԱԳ մասին պայմանագիրը խզելու ՌԴ որոշմանը22 դեկտեմբերի 2015 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները, Ռուսաստանի հետ մեկտեղ ճիշտ են համարում Ուկրաինայի հետ Առևտրի ազատ գոտու մասին պայմագիրը խզելու որոշումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը ԵՏՄ գագաթնաժողովի ավարտին: «Հարցն այնպես չէր դրված` պատրաստ են նրանք, թե ոչ: Նրանք ասացին, որ սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ բոլոր 5 անդամները միասնական որոշում կայացնեին»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը: Պատճառներն, ըստ Շուվալովի, ավելի շուտ փակ քննարկման առարկա են: «Եթե հիմա ինչ-որ սահմանափակումներ չեն ընդունվում ԵՏՄ 5 անդամների առումով, ապա միայն տեխնիկական տարրերի ու հարցերի պատճառով` պետք է այնուամենայնիվ նայել, թե ինչպես կարող են տուժել գործող պայմանագրերը, հատկապես Ղազախստանում և Բելառուսում»,-ասել է նա: Շուվալովն ասել է, որ ռուսական պատվիրակությունը չի պնդել, որ սահմանափակող միջոցներ կիրառվեն Ուկրաինայի դեմ նաև այլ երկրների հետ հարաբերություններում: Դեկտեմբերի 21-ին ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտնեց, որ կարգադրություն է ստորագրել Ուկրաինայի դեմ պատասխան միջոցներ կիրառելու մասին` հակառուսական պատժամիջոցներին Կիևի միանալու դիմաց: «2016-ի հունվարի 1-ից Ուկրաինայի վրա կտարածվեն պատասխան տնտեսական միջոնցեր, քանի որ վերջինս միացել է ԵՄ և ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներին»,-ասել է նա: «Ուկրաինայի համար վերապահում կարվի, որ Ռուսաստանը չի սահմանի պատժամիջոցներ, եթե որոշակի խորհրդակցություններ անցկացվեն և համաձայնություն ձեռք բերվի ԵՄ հետ ասոցացման տնտեսական մասով»,-հիշեցրել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |