ՀՀ առևտրաշրջանառությունը 2015-ի 11 ամսում կրճատվել է 20.6%-ով22 դեկտեմբերի 2015 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2015-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմել է $4 մլրդ 313 մլն 600 հազար` 2014-ի 11 ամսվա համեմատությամբ կրճատվելով 20.6%-ով: ՀՀ-ից արտահանումը 2015-ի 11 ամսում կազմել է $1 մլրդ 345 մլն 200 հազար՝ 2014-ի նույն շամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով 4.7%-ով: Ներմուծումը 2015-ի հունվար-նոյեմբերին կազմել է $2 մլրդ 968 մլն 400 հազար՝ 2014-ի 11 ամսվա նկատմամն կրճատվելով 26.2%-ով: Այդ թվում՝ 2015-ի 11 ամսում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 11.6%-ով` կազմելով 931 մլրդ 404 մլն դրամ: Աճ է գրանցել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը. 2015-ի հունվար-նոյեմբերին կազմել է 1 տրլն 177 մլրդ 446 մլն դրամ (4.6%-ով աճ): Շինարարության ծավալը կազմել է 352 մլրդ 603 մլն դրամ՝ կրճատվելով 3.1%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.4%-ով՝ կազմելով 7 մլրդ 64 հազար կՎտ.ժ: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 181 հազար դրամ՝ աճելով 8.5%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |