Գերմանացի փորձագետ. Թուրքիան փորձում է պառակտում մտցնել ԵՄ շարքերում

PanARMENIAN.Net - Թուրքիայի առաջարկը` Կիպրոսի համար մեկ նավահանգստի եւ օդանավակայանի բացման վերաբերյալ, «հաջող քայլ» է հանդիսանում, որը միայն մեկ հիմնական նպատակ ունի. պառակտում մտցնել Եվրամիության շարքերում, որպեսզի վերջինիս չհաջողվի որոշում ընդունել Անկարայի հետ բանակցությունները սառեցնելու մասին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր եւ արտաքին քաղաքականության գծով փորձագետ Էլմար Բրոքը: «Ամեն դեպքում Թուրքիայի հետ բանակցությունների ճակատագրի վերաբերյալ միաձայն որոշման այժմ չի հաջողվի հասնել, եւ դա նշանակում է, որ ոչինչ տեղի չի ունենա: Վերջնական արդյունքում, շահել է Թուրքիան»,- ասել է Բրոքը:



Վերջին հաշվով, Մեծ Բրիտանիան դեմ է հանդես գալիս ԵՄ անդամակցության վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունների ընդհատման հարցում: Մինչ այդ Եվրոպական Հանձնաժողովը ԵՄ արտգործնախարարներին երկուշաբթի օրվա նսիտին առաջարկել է Թուրքիայի հետ բանակցությունների ընդհատում 35 կետերից 8-ի հիման վրա, հայտնում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---