ՍԴ-ն հանդես է եկել հանրաքավեի վերաբերյալ ՀԱԿ դիմումը չընդունելու հետ կապված պարզաբանմամբ

ՍԴ-ն հանդես է եկել հանրաքավեի վերաբերյալ ՀԱԿ դիմումը չընդունելու հետ կապված պարզաբանմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը հողորդագրություն է տարածել, որում արձագանքել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից Սահմանադրական դատարան դիմումը չընդունելուն ու դրան հետևած ՍԴ կողմից սահմանադրությունը խախտելու մեղադրանքներին:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը դեկտեմբերի 15-ին որոշում էր ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձևաթուղթ վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող թին այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն և մինչև դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ:: Սակայն«Հայ Ազգային Կոնգրեսին» չէր հաջողվել հավաքել սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունները: Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեին առնչվող հարցերով Սահմանադրական դատարան կարող են դիմել ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ խորհրդարանի անդամների 1/5-ը:

Հայտարարությամբ ՍԴ-ն հերքում է պնդումները, որ դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում ցանկացած գործ կարող է քննության առնել անկախ այն բանից, թե Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտ է դիմողը, թե` ոչ:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշում է, որ օրենքով սահմանված կարգով ՍԴ կարող են դիմել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի երկրորդ մասը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում են, որ. «Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---