Բակո Սահակյանն ԱԽ նիստ է անցկացրել. Քննարկվել է իրավիճակը շփման գծում22 դեկտեմբերի 2015 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված է եղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հարցը: Քննարկվել է նաև 2015-ի հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցը: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը և պաշտպանության նախարարությանը ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Կիրառվել են նաև 60-մմ (170 արկ), 82-մմ (201 արկ), 120-մմ (1 արկ) ականանետեր, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետեր, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանք: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ): ՀՀ պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդում է, որ ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը շփման գծի ամբողջ երկայնքով գերազանցել են երկու հարյուրը: Կարդացեք նաև՝ ՊՆ խոսնակ. Այս իրավիճակը պատերազմ է Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին «Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկեն»,–ասել է նա Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը Եղել են դեպքեր, երբ ՀՀ են վերադարձել «Ի գործ» ծրագրով, բայց նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ վճարում անել |