Գերի է վերցվել Ղարաբաղյան կողմն անցած ադրբեջանցի զինծառայող

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի Աղդամի ուղղությամբ զենքը ձեռքին գերի է վերցվել ադրբեջանական բանակի շարքային, 18-ամյա Վուսալ Գարաչաեվը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ԼՂՀ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում: Ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունները քննում են Ադրբեջանի ԶՈՒ շարքայինի` ղարաբաղյան կողմ անցնելու դրդապատճառները: Ղարաբաղի ԵԱՀԿ-ի եւ ԿԽՄԿ-ի գրասենյակները տեղեկացվել են միջադեպի մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---