ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարները կքննարկեն ՀՕՊ միասնական համակարգի զարգացումը

ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարները կքննարկեն ՀՕՊ միասնական համակարգի զարգացումը

PanARMENIAN.Net - Անկախ պետությունների համագործակցության` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը հերթական` 69-րդ նիստում կընդունի 2016-ի համատեղ աշխատանքի ծրագիրը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է ամփոփել ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման արդյունքները և մշակել 2016-ին համատեղ աշխատանքի ծրագիրը: Նիստի ավարտին որոշումներ կկայացվեն ՀՕՊ միասնական համակարգի զարգացման, կապի համակարգի, հումանիտար ականազերծման գործում փոխգործակցության ընդլայնման, ռազմական կադրերի ուսուցման, օպերատիվ և մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում ռազմասպորտային միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik-ը:

Նշվում է, որ նիստում քննարկվելու է ՊՆ ղեկավարների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող մոտ 20 հարց:

«Տեղի կունենան ԱՊՀ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների մի շարք երկկողմ հանդիպումներ: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակիցների Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղըզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 30-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին փաստաթուղթ ստորագրվեց արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման և զարգացման ֆինանսական ասպեկտների մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---