Գերված ադրբեջանցի զինվորը ղարաբաղյան կողմ է անցել «մարախուղի պատճառով»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից շարքային Վյուսալ Գարաջաեւի գերեւարման փաստը: Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Ռամիզ Մելիքովը, 1987 թվականին ծնված Վյուսալ Գարաջաեւը գերեվարվել է հայերի կողմից Աղդամի ուղղությամբ շփման գծի վրա դեկտեմբերի 7-ին: Ռ. Մելիքովի խոսքերով, Վ. Գարաջաեւը «մոլորվել է ուժեղ մշուշի պատճառով եւ անցել է հայկական կողմ»: Նշենք, որ Վ. Գարաջաեւը զորակոչվել է ծառայության 2006 թվականի ապրիլին Բալակենի շրջանային զինկոմիսարիատի կողմից, հայտնում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում գերի է վերցվել ադրբեջանական բանակի շարքային, 18-ամյա Վյուսլավ Գարաջաւեը` զենքը ձեռքին: Լեռնային Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունները այժմ քննում են ադրբեջանցի զինվորականի` ղարաբաղյան կողմն անցնելու դրդապատճառները: Ղարաբաղի ԵԱՀԿ եւ Միջազգային Կարմիր խաչի առաքելությունները տեղեկացվել են միջադեպի մասին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---