Ստամբուլ-Երևան ավտոբուսը վթարվել է. 3 ուղևոր թեթև վնասվածքներ է ստացել

Ստամբուլ-Երևան ավտոբուսը վթարվել է. 3 ուղևոր թեթև վնասվածքներ է ստացել

PanARMENIAN.Net - Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:

Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:

Ուղևորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ: Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչև այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, և բոլոր ուղևորները կտեղափոխվեն Հայաստան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---